Սան Տոմե և Պրինսիպի - Վիքիպեդիա

Սան Տոմեի և Պրինսիպիի Դեմոկրատական Հանրապետություն, (պորտ. República Democrática de São Tomé e Príncipe, [sɐ̃ũ tu'mɛ i 'pɾı̃sɨpɨ]) պետություն Գվինեական ծոցի Սան Տոմե և Պրինսիպի կղզիների վրա, Աֆրիկայից 300 կմ արմ․։ Տարածությունը 964 կմ² է (Սան Տոմե՝ 836 կմ², Պրինսիպի՝ 128 կմ²), բն․՝ 97 հզ․ (1981)։ Մայրաքաղաքը՝ Սան Տոմե (24 հզ․ բն․, 1981)։

Սան Տոմե և Պրինսիպի
Սան Տոմե և Պրինսիպիի դրոշ Զինանշան


Ô¿Õ¡Ö€Õ£Õ¡Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ°Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶, Õ«Õ¶Ö„Õ¶Õ«Õ·Õ­Õ¡Õ¶ ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶, Õ¯Õ²Õ¦Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶, Õ¥Ö€Õ¯Õ«Ö€, Õ¯Õ²Õ¦Õ¥Õ­Õ´Õ¢Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶ Ö‡ Ô½Õ¸Ö€Õ°Ö€Õ¤Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ¶Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶
Ներառում էPríncipe Autonomous Region?, São Tomé Province?, Água Grande?, Cantagalo?, Caué?, Lembá?, Lobata? և Mé-Zóchi?
ÕŠÕ¥Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¬Õ¥Õ¦Õ¸Ö‚ÕºÕ¸Ö€Õ¿Õ¸Ö‚Õ£Õ¡Õ¬Õ¥Ö€Õ¥Õ¶
ՄայրաքաղաքՍան Տոմե
Օրենսդիր մարմինAsamblea Nacional de Santo Tomé y Príncipe?
ÔµÖ€Õ¯Ö€Õ« Õ²Õ¥Õ¯Õ¡Õ¾Õ¡Ö€Carlos Vila Nova?
Ô¿Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¡Õ¶ Õ²Õ¥Õ¯Õ¡Õ¾Õ¡Ö€Patrice Trovoada?[1]
Ազգաբնակչություն▲204 327 մարդ (2017)[2]
ՀիմնIndependência total?
ԿարգախոսUnidade, Disciplina, Trabalho, Unity, Discipline, Labour, Единство, дисциплина, труд և Undod, Disgyblaeth a Llafur
Õ€Õ«Õ´Õ¶Õ¡Õ¤Ö€Õ¾Õ¡Õ® Õ§Õ°Õ¸Ö‚Õ¬Õ«Õ½Õ« 12, 1975 Õ©.
ԱրժույթSão Tomé and Príncipe dobra?
Կենտրոնական բանկCentral Bank of São Tomé and Príncipe?
ÔºÕ¡Õ´Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¸Õ¿Õ«UTC+0 Ö‡ Africa/Sao_Tome?[3]
Õ€Õ¥Õ¼Õ¡Õ­Õ¸Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¸Õ¤+239
Ô»Õ¶Õ¿Õ¥Ö€Õ¶Õ¥Õ¿-Õ¤Õ¸Õ´Õ¥Õ¶.st
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,618[4]
saotome.st

Պետական կարգը։ Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, օրենսդիր բարձրագույն մարմինը՝ Ազգային ժողովրդական ասամբլեան։

Ô±Õ·Õ­Õ¡Ö€Õ°Õ¡Õ£Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶ Õ­Õ´Õ¢Õ¡Õ£Ö€Õ¥Õ¬

Կղզիներն ունեն հրաբխային ծագում։ Հիմնականում կազմված են բազալտներից։ Մակերևույթում առանձնանում են հրաբխային կոներ՝ խառնարանային ոչ մեծ լճերով։ Առավելագույն բարձրությունը 2024 մ է (Տոմե լեռ)։ Պրինսիպի կղզում կլիման հասարակածային է, մշտապես խոնավ, Սան Տոմեյում՝ անցումային, հասարակածայինից արևադարձայինի, անձրևոտ (հոկտեմբեր–մայիս) և չոր (հունիս–սեպտեմբեր) սեզոններով։ Ամսական միջին ջերմաստիճանները 23–27 °C են, տարեկան տեղումները՝ 1000–3000 մմ։ Կան բազմաթիվ գետակներ։ Տարածված են հասարակածային խիտ անտառները, գետաբերաններում՝ մանգրովային թփուտները։ Կենդանական աշխարհն աղքատ է; Շատ են թռչունները, սողունները։ Հարուստ է ծովային ֆաունան։

Ô²Õ¶Õ¡Õ¯Õ¹Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶ Õ­Õ´Õ¢Õ¡Õ£Ö€Õ¥Õ¬

90%–ը աֆրիկացի բանտուներն են։ Պաշտոն. լեզուն պորտուգալերենն է, օրացույցը՝ գրիգորյանը, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը։ Բնակիչների 42%–ը հետևում է տեղական հավատալիքների։

ÕŠÕ¡Õ¿Õ´Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶ Õ­Õ´Õ¢Õ¡Õ£Ö€Õ¥Õ¬

XV դարից կղզիները գաղութացրել է Պորտուգալիան։ Շաքարի պլանտացիաներում աշխատեցնելու համար մեծ քանակությամբ աֆրիկացի նեգրեր են բերվել այստեղ։ XVI–XVII դդ․ Սան Տոմե կղզին Աֆրիկայի, Վեստ Ինդիայի և Բրազիլիայի միջև ստրկավաճառության կարևոր տարանցիկ կենտրոն էր։ Կղզիների բնակիչները անընդհատ (դեռևս XVI դարից) պայքարել են գաղութարարների դեմ։ XX դ․ 2-րդ կեսին ազատագրական շարժումը գլխավորել է 1960-ին ստեղծված Սան Տոմեի և Պրինսիպիի ազատագրության կոմիտեն (1972-ից` Շարժում հանուն Սան Տոմեի և Պրինսիպի կղզիների ազատագրության կազմակերպություն)։ 1974-ի նոյեմբերին Շարժման և Պորտուգալիայում 1974-ի հեղաշրջումից հետո ստեղծված կառավարության ներկայացուցիչների միջև կնքվեց համաձայնագիր Սան Տոմեի և Պրինսիպին անկախություն տալու վերաբերյալ։ 1975-ի հուլիսի 22-ին Ազգային ժողովը Սան Տոմեի և Պրինսիպի հռչակեց անկախ դեմոկրատական հանրապետություն։

Քաղաքական կուսակցություններ խմբագրել

Սան Տոմե և Պրինսիպիի ազատագրության համար շարժում․ երկրի միակ ղեկավար քաղաքական կազմակերպությունն է, ստեղծվել է 1960-ին։

Տնտեսություն խմբագրել

Սան Տոմե և Պրինսիպի ագրարային երկիր է։ Տնտեսության հիմնական ուղղությունը պետ․ սեկտորի հետագա ամրապնդումն է։ Անկախությունից հետո անցկացվում են դեմոկրատական վերափոխումներ․ իրականացվում է ագրարային ռեֆորմ. հողն ազգայնացվում է, ստեղծվում են կոոպերատիվներ, ազգայնացվել է պորտուգ․ «Բանկո նասիոնալ ուլտրամարինով բանկի բաժանմունքը։ Արտաքին առևտրի մենաշնորհը պատկանում է պետությանը։ Մշակվում է երկրի տարածքի 1/3-ը։ Զարգացած են պլանտացիոն տնտեսությունները։ Մշակում են կակաո (բերքահավաքը 1980-ին՝ 7 հզ․), սուրճ, բանան, ձիթատու և կոկոսյան արմավենի, քինաքինայի ծառ, կորեկ, եգիպտացորեն, յամս։ Անասնապահությունն ունի տեղական նշանակություն։ Արդյունաբերությունը ներկայացված է գյուղատնտ․ հումքը մշակող ձեռնարկություններով։ Կարևոր նշանակություն է ստանում ձկնորսությունը (1980-ին որսը՝ 1,8 հզ․ ա), ձկնարդյունաբերությունն ու փայտամշակումը։ Ավտոճանապարհների երկարությունը մոտ 287 կմ է (1980)։ Կղզիների միջև կա ծովային և օդային կապ։ Հիմնական նավահանգիստներն են Սան Տոմեն և Սանտու Անտոնյուն։ Արտահանում է կակաո (արտահանվող ապրանքի արժեքի 80%-ը, 1980), կոպրա, սուրճ, ներմուծում՝ սննդամթերք (ներմուծվող ապրանքի արժեքի 40%–ը), նավթամթերք, լայն սպառման ապրանքներ են։ Առևտր․ հիմնական գործընկերներն են Պորտուգալիան, Նիդերլանդները, Անգոլան, ԴՖՀ, ԱՄՆ։ Դրամական միավորը դոբրան է։

Ô¼Õ¸Ö‚Õ½Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶ Õ­Õ´Õ¢Õ¡Õ£Ö€Õ¥Õ¬

Բնակչության 85%–ը անգրագետ է։ Պարտադիր է ուսուցումը 6–12 տարեկանների համար։ Դպրոցների կեսից ավելին մասնավոր են կամ պատկանում են կաթոլիկ միսիոներներին։ 7 տարեկանից ընդունվում են 4-ամյա տարրական դպրոց։ Միջնակարգ դպրոցը 5-ամյա է (2+3)։ Ուսուցումը՝ պորտուգ․։ Մասնագիտական ուսուցումը իրականացվում է տարրական կամ ոչ լրիվ միջնակարգ դպրոցների հիմքի վրա։ Ոչ լրիվ միջնակարգ կրթության հիմքի վրա տարրական դպրոցի ուսուցիչներ է պատրաստում մանկավարժական ուսումնարանը։

Õ„Õ¡Õ´Õ¸Ö‚Õ¬Õ¨, Õ¼Õ¡Õ¤Õ«Õ¸Õ°Õ¡Õ²Õ¸Ö€Õ¤Õ¸Ö‚Õ´Õ¶Õ¥Ö€ Õ­Õ´Õ¢Õ¡Õ£Ö€Õ¥Õ¬

«Դիարիո դա ռեպուբլիկա» («Dia՛rio da Repúblican), կառավարական շաբաթական լրատու։ Հրատարակվում է 1836-ից, Սան Տոմեյում։ «Ռեվոլյուսաո» («Revolučao»), կառավարական օրաթերթ։ Լույս է տեսնում 1975-ից, Սան Տոմեյում։ Կառավարական ռադիոն է Սան Տոմե և Պրինսիպի ազգային ռադիոն։ Գտնվում է Սան Տոմեյում։ Հիմնվել է 1958-ին։

Ô¾Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¡Õ£Ö€Õ¸Ö‚Õ©ÕµÕ¸Ö‚Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ­Õ´Õ¢Õ¡Õ£Ö€Õ¥Õ¬

 ÕŽÕ«Ö„Õ«ÕºÕ¡Õ°Õ¥Õ½Õ¿Õ¶ Õ¸Ö‚Õ¶Õ« Õ¶ÕµÕ¸Ö‚Õ©Õ¥Ö€, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö„ Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö‚Õ´ Õ¥Õ¶ «Սան Տոմե Ö‡ Պրինսիպի» Õ°Õ¸Õ¤Õ¾Õ¡Õ®Õ«Õ¶Ö‰
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 170)։